Հայաստանի և Արցախի քարտեզը վեկտոր տարբերակով
Վերջապես մի լավ քարտեզ գտնվեց ինտերնետում, որը համապատասխանում է ներկայիս Հայաստանի և Լեռնային Արցախի Հանրապետությունների իրական սահմաններին, որը կարելի է նաև օգտագործել տարբեր ռեսուրսներում: www.map-armenia.com կայքում տեղադրված է Հայաստանի և Լեռնային Արցախի Հանրապետությունների վեկտորային քարտեզը (vector map of Armenia and Artsakh – Nagorno Karabakh), որը հնարավոր է ներբեռնել և օգտագործել: Նշեմ, որ կայքն ու միտքը այնքան են դուրս եկել, որ որոշեցի մի քանի տեղ գրանցեմ էս կայքի հղումը, նույնը խորհուրդ կտայի բոլորին, քանի որ այս քարտեզը մեր երկու հանրապետությունների իրական սահմաններով է և այն կարող է լուրջ կերպով նպաստել հայկական PR-ին ինտերնետում:
Նշեմ, որ կայքից հնարավոր է ներբեռնել քարտեզի երեք վեկտորային տարբերակներ` CDR (corel draw), EPS (illustrator) և AI տարբերակներով:
Ահա երեքտարբերակների հղումները.
Կայքի հղումը գրանցեցի moemesto.ru, memori.ru, digg.com, armlinker.com էջանշումների համակարգերում (social bookmarking services), հետո գրեցի կայքի մասին իր հղումով twitter-ի իմ 3 հաշվեհամարներում, ֆեյսբուքում և հիմա էլ` իմ բլոգում: կավելացնեմ ևս մի քանի երրորդային ծառայությունների վրա գործող բլոգներում: կարծում եմ, որ ինչ-որ կերպ կօգնեմ քարտեզի տարածմանը, սակայն սա դեռ քիչ է. հարկավոր է, որ բոլորս, ովքեր կարող ենք օգտվել տարբեր սոցիալական մեդիա ռեսուրսներից, տարածենք այս տեսակ ռեսուրսների մասին ինֆորմացիան:
Այս քայլով հետագայում մենք կարող ենք հասնել նրան, որ ինչ-որ որոնողական համակարգում “Հայաստանի քարտեզ” կամ “map Armenia“, “map Karabakh” և այլ որոնումների դեպքում, օգտվողներն ունենան ճշգրիտ արդյունք, որն էլ համապատասխանում է հայկական շահերին:
Շնորհակալություն կայքի և քարտեզի հեղինակներին:
Վարդան Պապիկյան / blog.papikyan.biz
Բաժնեշարք` Բլոգինգ և ինտերնետ
|
Գրանշաշարք` Armenia map, Karabakh map, Արցախ, Հայաստան, Հայաստանի քարտեզ, Ղարաբաղ, Ղարաբաղի քարտեզ
|
Թող քո կարծիքը..


November 20, 2009
|
Հեղինակ` Vardan Papikyan


Ahagin uraxaca, es el an@ndhat es temayin ei uzum andradarnal… Henc hima im blogum el kdnem, es el ktaracem, mersi!!!
Պապիկյան ջան շատ ապրես, բայց լավ կլինի, որ վիքիպեդիայով զբաղվողներին էլ ասենք, որ թարմացում անեն վիքիպեդիայում