Առաջարկ…

Առաջարկում եմ մեր երկրում նշել նաև ԱՄՆ անկախության օրը, ԱՄՆ սահմանադրության օրը, ամերիկյան այլ տոներ` “день благодарения”-ն, և այլ օտար, այսինքն` մեր ազգին շատ հարազատ տոնական միջոցառումներ… չէ որ ևս մեկ առիթ կլինի ուրախանալու, իսկ մեր ազգային ավանդույթներում հազար տարիներով ոչ մի տոն չեն ստեղծել…

այ էսպես էլ վազում ենք դեպի "հելովիններ" ու վալենթայնս դեյեր"...
այ էսպես էլ վազում ենք դեպի "հելովիններ" ու վալենթայնս դեյեր"...

Առաջարկս անում եմ ամենայն լրջությամբ, քանի որ մեր երկրում արդեն ունենք բավականաչափ հաջող կիրառված փորձեր` “վալենթայնզ դեյ”, “հելոուին”… Իսկ ինչու չտոնել մնացած “տոնական” օրերը…??? կա պատասխան?

ԱՄՆ-ում լավ էլ մտածել են տոների մասին, որոնք ժամանակն է ամբողջ ծավալով ներդնել նաև մեզ մոտ… և հետո, այդ տոները բավականին բրենդային անվանումներ (տես ամերիկյան բրենդականացման մասին) ունեն և երիտասարդությունը մեծ հաճույքով արտասանում է այդ տոների անունները, նշում բրենդային անվանումներով միջոցառումները ավելի հաճույքով…

4 Comments


  1. //

    Հայկական տոները, եթե խորապես ուսումնասիրենք, ավելի հետաքրքիր ջահելական տարրեր ունեն, քան ամերիկյանները: Պետք է ուղղակի վեր հանել դրանք ու մի քանի անգամ մասսայականորեն նշել, որ ժողովրդի մեջ մտնի:


  2. //

    ապրես: միանշանակ համաձայն եմ:
    բայց ով վեր հանի? թե ու դու…?
    Ես, ինչպես ասում են` իմ փայ հանում եմ… իմ հետ միասին ևս մի քանիսը, բայց ընդհանուր հասարակության մեջ բացարձակ վալենտինիզացիայա :D


  3. //

    De pti @nenc anenq barekendanizacia u vardavarizacia exni eli :D


  4. //

    Բայց էս հնդուհավը լավն ա: Պատկերացրեք իրան տապակած, ը՜մ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *