BlogDay 2010 Armenia: 5 blogs
BLOGGING’5 2010 BLOGDAY, ARMENIA
BLOGDAY 2010-ի խորհրդի համաձայն` օգոստոսի 31-ին հրապարակում ենք հինգ բլոգների մասին, որոնց մենք բոլորովին անծանոթ ենք եղել մինչ օրս: Թե ինչ է BlogDay-ը և թե ինչպես են այն նշում, տես BlogDay.am կայքում, իսկ հիմա` այն բլոգները, որոնց հարկ եմ համարել անդրադառնալ բլոգի օրվա առթիվ.
1. Ռոքսաննա Կափյանի բլոգը. Roqsi.livejournal.com

Roqsanna Kapyan's personal blog (From Artsakh)
Շատ հետաքրքիր մի արցախցի աղջկա շատ հետաքրքիր մի բլոգ: Հայտնաբերել եմ Բարքեմփ Արցախ 2010-ից հետո միայն: Նյութերը հետաքրքիր են, մանավանդ, որ հրապարակումները գալիս են Արցախից:
2. Շուշան Շատիկյանի բլոգը. Shatikyan.wordpress.com

Shushan Shatikyan's personal blog
Բավականին հետաքրքիր բովանդակությամբ հագեցած և կարծեմ` համեմատաբար նոր բլոգ Շուշան Շատիկյանի կողմից: Շատ եմ հավանել նրա գրառումները: Բլոգը հայտնաբերել եմ օգոստոս ամսին…
3. կարինե Գուսարենկոյի բլոգը. Karinegusarenko.wordpress.com

Karine Gusarenko's personal blog
կարինե Գուսարենկոյի անձնական բլոգը, որը հայտնաբերեցի մեր կողմից կազմակերպված սեմինարներից անիմջապես հետո :)) Կարինեն Գյումրիից է, գրում է տարբեր թեմաներով, ափսոս` ուշ-ուշ…
4. Space Info by Armos. Spaceinfo.isgreat.org

Spaceinfo by Armos
Հայկական բլոգոսֆերայի թերևս ամենայուրահատուկ բլոգներից մեկը. Այս բլոգը ներկայացնում է տիեզերքի և նրանում տեղի ունեցող երևույթների մասին բազմաբովանդակ հոդվածներ: Թեմատիկ ուղղվածությամբ իմ տեսած լավագույն բլոգներից մեկն է: Այս բլոգը ևս հայտնաբերվել է իմ կողմից NeoVision սեմինարներից հետո: Բլոգը պատկանում է Արմեն Մարտիրոսյանին:
5. Հայկ Մայիլյանի անձնական բլոգը. Haykm.wordpress.com

Hayk Mayilyan's personal blog (From Artsakh)
Եվ վերջում` հայկական բլոգոսֆերայի ամենաֆենոմենալ բլոգներից մեկը. 12-ամյա Հայկ Մայիլյանի բլոգը` Արցախից: Ամենաերիտասարդ բլոգերը, որին ես գիտեմ Հայաստանում, գրում է արցախյան և այլ թեմաներով: Հայկի բլոգը ևս հայտնաբերել եմ Արցախյան բարքեմփի ժամանակ:
Փաստորեն, էսքանով էլ ավարտվեց հայկական բլոգոսֆերայի BlogDay 2010-ը :)) Մնում է միայն սպասել հաջորդին… Հիշեցնեմ, որ հայկական բլոգոսֆերայի բլոգի օրվա իրադարություններին և’ Twitter-ում, և’ Armenix.com-ում կարող եք հետևել #ArmBlogDay2010 հաշթեգի միջոցով, որտեղ տեսանելի են բլոգի օրվա «5 բլոգային» գրառումների մեծ մասը… Բարի բլոգինգ եմ ցանկանում բոլոր հայ բլոգերներին և բազմաբովանդակ և բազմաքոմենթ տարի… :)))
P.S. Ճիշտ ա` բլոգի օրը, որպես էդպիսին, արդեն ավարտվել էր, երբ ես հրապարակեցի էս գրառումս, բայց և այնպես, այն շատ հաջող երևույթ է, և բնականաբար, պետք ա սպասել հաջորդ BlogDay-ին, որին արդեն հուսով եմ ավելի մեծաթիվ հայ բլոգերներ կմասնակցեն և կտարածեն հայկական բլոգոսֆերայի մասին հրապարակումներ…
P.P.S. ի դեպ, այսօր նաև հրաժեշտ տվեցինք 2010-ի վերջին ամառային օրվան. մնաս բարով ամառ, քեզ սպասելու ենք մեծ հաճույքով :)))
Բաժնեշարք` Բլոգինգ և ինտերնետ
|
Գրանշաշարք` ArmBlogDay2010, Armenian bloggers, armenian blogosphere, BlogDay 2010, blogday Armenia, Արմեն Մարտիրոսյան, բլոգի օր, բլոգի օր Հայաստան, բլոգինգ, Կարինե Գուսարենկո, հայ բլոգերներ, Հայկ Մայիլյան, հայկական բլոգոսֆերա, Շուշան Շատիկյան, Ռոքսաննա Կափյան
|
Թող քո կարծիքը..


August 31, 2010
|
Հեղինակ` Vardan Papikyan

Շնորհակալ եմ դրական խոսքերի համար))
ես էլ եմ շնորհակալ ;)