Բլոգի օրը 2010



BlogDay.am - BlogDay events in Armenia

BlogDay.am - BlogDay events in Armenia

Միջազգային մասշտաբներում բլոգի օր, որպես էդպիսին, առաջին անգամ նշվել է 2005թ.-ին, երբ բազմաթիվ բլոգերներ սկսեցին իրենց և այլ բլոգերների մասին մասսայական «հաշվետվություններ» ներկայացնել: Բլոգի օր երևույթը ի տարբերություն այլ տոնական օրերի, չի ենթադրում կերուխում, քեֆ, հարբոցի :) Այս օրը բլոգերները գտնում են բոլորովին անծանոթ 5 բլոգներ և գրում նրանց մասին…

Այդպիսով ստացվում է մի մեծ համաշխարհային ֆլեշմոբ ակցիա, երբ ցանցը մասսայականորեն հեղեղվում է տարաբնույթ բլոգների մասին տեղեկատվությամբ:

Հայկական բլոգոսֆերան իր հերթին կնշի BlogDay 2010-ը` BlogDay 2010 Armenia տարբերակով, և, ինչպես բոլոր այլ ցանցերում, մեզ մոտ ևս տեղի կունենա բլոգահայտնագործման և բլոգաիմացության ակցիա :)) Ես ինքս վաղը պատրաստվում եմ հայտնագործել 5 հայկական բլոգներ, որոնք դեռ երբեք չեմ այցելել և չեմ լսել նրանց մասին…

Իսկ ավելի մանրամասն, թե ինչ է BlogDay-ը, տես BlogDay.am կայքում

Մաղթում եմ բարի բլոգինգ` ամբեղջ տարվա ընթացքում :))

P.S. Բլոգի օրվա մասին տես նաև առանձին այս էջերում.

http://www.ireport.am/2010/08/blog-day-2010-armenia/ (Հայերեն)

http://armenion.com/?p=512 (անգլերեն)

P.P.S. Չմոռանաք, եթե մասնակցություն եք ունենալու BlogDay2010-ին, ապա տարածեք Ձեր նյութերը` օգտագործելով ArmBlogDay2010 գրանշումը/tag-ը ձեր բլոգի հոդվածում, ինչպես նաև հետևել և տարածել այն օգտվելով` #ArmBlogDay2010 (Twitter), #ArmBlogDay2010 (Armenix) հաշթեգերից…



Category Բաժնեշարք` Բլոգինգ և ինտերնետ  |  Tag Գրանշաշարք` , , , , , , , , ,

Կարծիքներ և մեկնաբանություններ

Թող կարծիքդ այստեղ