Հոդվածներ 'Բլոգինգ և ինտերնետ' բաժնում

Google-ն արդեն ջղայինացնում ա…

Ուր ա Google PR update ??? :)))
5-րդ ամիսն ա արդեն` Google PR-ի թարմացումներ չկան… Էս տեսակ թարմացումներ դեռ չեմ տեսել: Գուգլը, թրևս, կամ փրձարկում է իր նորամուծությունները PageRank կատեգորիայում, կամ էլ այս անգամ որոշել է աշխարհի կայքերին և նրանց ադմինիսրտատորներին պահել երկարաժամկետ լարվածության մեջ…

BlogDay 2010 Armenia: 5 blogs

BLOGGING’5 2010 BLOGDAY, ARMENIA
BLOGDAY 2010-ի խորհրդի համաձայն` օգոստոսի 31-ին հրապարակում ենք հինգ բլոգների մասին, որոնց մենք բոլորովին անծանոթ ենք եղել մինչ օրս: Թե ինչ է BlogDay-ը և թե ինչպես են այն նշում, տես BlogDay.am կայքում, իսկ հիմա` այն բլոգները, որոնց հարկ եմ համարել անդրադառնալ բլոգի օրվա առթիվ.

Բլոգի օրը 2010

Միջազգային մասշտաբներում բլոգի օր, որպես էդպիսին, առաջին անգամ նշվել է 2005թ.-ին, երբ բազմաթիվ բլոգերներ սկսեցին իրենց և այլ բլոգերների մասին մասսայական «հաշվետվություններ» ներկայացնել: Բլոգի օր երևույթը ի տարբերություն այլ տոնական օրերի, չի ենթադրում կերուխում, քեֆ, հարբոցի :) Այս օրը բլոգերները գտնում են բոլորովին անծանոթ 5 բլոգներ և գրում նրանց մասին…
Այդպիսով ստացվում է մի մեծ համաշխարհային [...]

Որոնման արդյունք, մեծ ռիսկեր…

Էսօր վերջապես նկատեցի, որ այս էջում տեղադրված քարտեզը Գուգլ որոնողական համակարգի պատկերների մեջ «azerbayjan» որոնման արդյունքում ցուցադրվում է երկրորդ տեղում: Պարզաբանեմ, որ Գուգլում պատկերների մեջ որոնելավ azerbayjan բառը` արդյունքների երկրորդ տարբերակում ցուցադրվում է ապագա Ադրբեջանի քարտեզը, որը մեղմ ասած բավականին նյարդայնացուցիչ կլինի մեր հարևան կովկասյան թաթարների («ազերների») համար… :)
Իսկ թե ինչ հետևանքներ կունենա այս արդյունքը [...]

Արցախյան բարքեմփից… (BarCamp Artsakh 2010)

2010թ. օգոստոսի 10-ից 13-ը մասնակցեցինք Արցախում կազմակերպված բարքեմփին: Միջոցառումների շարքը շաատ լավն էր, կազմակերպված արշավները, պրեզենտացիաները, Արցախի բնությունը, Շուշին Ստեփանակերտը, Տիգրանակերտը… ամեն ինչ հոյակապ էր:

Artsakh Barcamp 2010. առաջին ներկայացումները և քննարկումները

Արցախյան բարքեմփի քննարկումներն այսօր առավոտյան 10:30-ից արդեն սկսվել են: Բարքեմփի առաջին ներկայացումները սկսվեցին Արցախի մշակույթի նախարարության ՏՏ զարգացման կենտգրոնի սրահում Արման Աթոյանի կողմից:
Այսօր 11:30 մեր կողմից կլինի մեր առաջին ներկայացումը` ArmenianOpen.net հայկական բաց բլոգ-պորտալը: Եվս մեկ ներկայացում արդեն կլինի իմ կողմից` Armenix.com և միկրոբլոգինգ, ժամը 12:30 շենքի 2-րդ հարկի մեծ սրահում:

Արցախյան բարքեմփ 2010. 10-13 օգոստոսի

Օգոստոսի 10-ից 13-ը Արցախի Հանրապետությունում կլինի, որքանով որ տեղյակ եմ` առաջին բարքեմփը: Շատ լավ նախաձեռնություն է, որն էլ կազմակերպիչների խոսքերով Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը խթանելու նպատակ ունի:
Արցախյան բարքեմփին կմասնակցենք նաև մենք մեր թիմով (NeoMedia / iReport.am): Կարծում եմ, որ հետաքրքիր կանցնեն միջոցառումները, որոնք կլինեն երկուսը` Ստեփանակերտում և Շուշիում: Բարքեմփի մասնակիցներից 30-ը լինելու են Երևանից, մյուս [...]

Bing.com որոնողական համակարգի ֆոնային նկարների շարքում նաև Երևանյան կասկադը…

Աշխարհահռչակ Bing.com որոնողական համակարգի (Microsoft ընկերության) ֆոնային պատկերների ցանկում այսօր կարելի է տեսնել Երևանյան կասկադի լուսանկարը` որպես background image:
Մասնավորապես, Կասկադ համալիրի պատկերի վրա պահելով մկնիկը տեսնում ենք մի քանի բացատրություններ Երևան քաղաքի պատմության, Կասկադ համալիրի և այլնի մասին:

Վերադարձ Վանաձորից

Մի քիչ առաջ վերադարձանք Վանաձորից, որտեղ հուլիսի 16, 17-ին կազմակերպել էինք NeoVision սեմինարների շարքի 3-րդ միջոցառումը: Տպավորությունները Վանաձորից շատ լավն են, թե քաղաքի, մարդկանց, օդի և եղանակի,և թե մասնակիցների ու երկօրյա սեմինարի ընթացքի մասով:

.РФ ռուսական դոմեյնային զոնայի պաշտպանություն

Ռուսական .РФ ազգային դոմեյնի կոորդինացիոն կենտրոնի խորհուրդը այսօր քննարկելու է դոմեյնային անվանումների գրանցման հայեցակարգը: Հիմնական թեման հետևյալն է. .РФ դոմեյնային զոնայում մասսայական լրատվամիջոցներին համար դոմեյնային անվանումներ կտրամադրվեն միայն այն ԶԼՄ-ներին, որոնք գրանցված են եղել մինչև 2010թ. մայիսի 12-ը:
Մանրամասն` Monjo ամսագրում.