Ընդամենը մեկ պանորամա ստացվեց նկարել 2013-ի Երևանի բարքեմփին՝ մայիսի 12-ին, այն էլ Լուսինե Պառավյանի խորհրդով. իմ մտքով հազիվ թե անցներ պանորամա նկարել :)
Ուղևո՞ր, թե ապրանք… ավելի ճիշտ կլինի` <<վեշ>>… այսպիսի սովորական վերաբերմունք Երևանի մարշուտկաների <<մարշուտայզերների>> կողմից կարելի է բնութագրել այն մարդկանց հանդեպ, որոնք բառիս բուն իմաստով իրենց կյանքը վտանգի են ենթարկում` օգտվելով քաղաքային մարշուտկաների <<ծառայություններից>>: Ես նույնպես ամեն օր օգտվում եմ մի այդպիսի երթուղայինից, որում գտնվելով ամեն օր հասկանում եմ` ինչ է նշանակում 50/50… Իսկ դեպքը մեկ անգամ է լինում…
Google Technology User Group Armenia (GTUG.am) խումբը 2011թ. մայիսի 10-ին կազմակերպել էր հանդիպում, որի ժամանակ հանդիպման մասնակիցները ուղիղ միացմամբ մեկ ժամ շարունակ հետևեցին Google I/O 2011 Extended Միջոցառմանը: (more…)
Եվ այսպես, 2011թ. մայիսի 10-ին GTUG Armenia խումբը (Google Technology User Group Armenia) ուղիղ միացումով կմիանա Սան Ֆրանցիսկոյում տեղի ունենալիք Google I/O Extended 2011 Միջոցառմանը:
Google IO 2011 extended map
Երևանյան հանդիպումը, որի ժամանակ կլինի ուղիղ միացում Սան-Ֆրանցիսկոյի հետ, տեղի կունենա երեկոյան 20:20, Սարմենի 1 հասցեում գտնվող “Գործք” ընկերության սեմինարների սրահում:
GTUG հայաստանյան հերթական հանդիպմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` գրանցվելով այստեղ
Հազվադեպ եմ տեսնում մարդկանց, որոնք կարող են չբողոքել երթուղայինի վարորդների երաժշտական ճաշակներից… հիմնական բողոքները կապված են… դե բնական է` “ավանդական հայկական մուղամի հետ”: Trends.am-ի այս համարում փորձ ենք արել պարզել, թե ի՞նչ ոճի երաժշտություն է առավել հաճախ հանդիպում մարդկանց երթուղայինների մեջ…
Զինվորական կարգապահությու՞ն, թե՞ մի բան, որից չենք հասկանում...
Գուցե քաղաքապետարանը գիտի, թե ինչ է անում… գուցե հարկավոր է Երևանի երթևեկության նորմալացման տեսանկյունից` պիկ ժամերին փողոցներում մարդաշատությունը թեթևացնելու գործընթացներ… բայց այդ ամենում այնքան էլ մեծ դեր ունե՞ն արդյոք մանկապարտեզի երեխաները, որոնք առավոտյան պետք է ոչ ուշ քան 8:30 կամ 9:00-ին լինեն մանկապարտեզում, կամ էլ…
ես որ անձամբ չեմ հասկանում… գուցե ագլոմերացիաների մենեջմենթային քաղաքականության մեջ այլ երկրներում կան այդպիսի բաներ, բայց որ այն նորություն է Երևանում, դա փաստ է, որի տրամաբանությունն անհապաղ հարկավոր է հասկանալ…
Իսկ տրամաբանությունն հասկանալու փորձեր արվում են արդեն այսօր սոցիալական ցանցերում… “Թողեք քնենք” նորաբաց խմբում քննարկվում են երեխաների, մանկապարտեզների, քաղաքապետարանի և այլ հարցեր, որոնց ինքս էլ փորձում եմ հետևել… սա էլ Երևանյան տենդենց է վերջիվերջո…
…Իսկ ինձ բացարձակ չհետաքրքրեց էս երկու օրն ամբողջ հայկական ցանցա-զլմներով տարածված աղմուկն ու աղաղակը. подумаешь, հայ “աստղերին” եսիմինչ են նվիրել… հլը հայ “աստղերն էլ” ինչ-որ անօթևանին նվիրաբերեի՞ն էդ եսիմինչները՞՞՞…
Բա էղա՞վ, այ մարդիկ: Նվերը ուրիշին չեն տալիս: Մոռացեք…
P.S. Ամեն դեպքում կուզեի մի բան նշել, որ էս ամբողջ աղմուկ աղաղակի մեջ մի երկու բան սխալ է.
1. ԱՍՏՂ արտահայտությունը (!!!)
2. Բարեգործություն (կամ նվիրատվություն) (!!)
Մնացածը լրիվ մեր տեսակի մեջ գնում ա դեռ, հետաքրքիր ա` ինչ կլինի…
Վլադիսլավ Ցիպլուխին. Vkontakte.ru գործադիր տնօրեն. ներկայացում սոցիալական ցանցերի մասին. Vkontakte.ru սոցիալական ցանցի վիճակագրական տվյալներ` կապված Հայաստանյան օգտվողների ակտիվության հետ:
Vladislav Tsyplukhin (Vkontakte CEO) Presentation about social networking.