Հոդվածներ 'Մեդիա և գովազդ' բաժնում

Վանաձորից հետո` ուղիղ արձակուրդ…

Հուլիսի 16-ի ու 17-ի Վանաձոր քաղաքի սեմինարներից հետո, հայտարարում եմ արձակուրդ մինչև օգոստոսի վերջ :)) Երևանում և Գյումրիում արդեն տեղի են ունեցել NeoVision սեմինարները. Վանաձորում NeoVision ամառային սեմինարների վերջին մասը տեղի կունենա, կավարտվի ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ ԵՎ ԲԼՈԳԻՆԳ սեմինարների ամառային շարքը:
Երևանյան սեմինարի մասին` http://www.ireport.am/2010/07/neovision-yerevan-day-2/:
Գյումրու սեմինարի մասին` http://www.ireport.am/2010/07/neovision-seminar-gyumri/:
Վանաձորում տեղի ունենալիք սեմինարի օրակարգն ու մանրամասները` http://www.ireport.am/2010/07/neovision-in-vanadzor/:

ՀԱՅ ՎԵԲԵՐ. Ուղիղ եթեր` Երեք հաղորդավարներով

«ՀԱՅ ՎԵԲԵՐ» ռադիո նախագիծն այսօր եթերում կլինի վերջին անգամ` այս եթերաշրջանում: Մինչև այս տարվա սեպտեմբեր «ՀԱՅ ՎԵԲԵՐԻ» անձնակազմը գնում է արձակուրդի :)))
Այսօր ուղիղ եթերում կլինենք «ՀԱՅ ՎԵԲԵՐ» ռադիո նախագծի ողջ կազմոմ և կփորձենք ամփոփել նախագծի չորսամսյա աշխատանքները, վերլուծել, թե վերջին շրջանում ինչ նոր փոփոխություններ են եղել հայկական ինտերնետում և նորագույն տեխնոլոգիաների միջավայրում:

BarCamp Yerevan 2010

Երևանյան բարքեմփը տեղի կունենա հունիս 4-6-ը Ամերիկյան համալսարանում: Քանի որ հունիսի 4-ին նոր կվերադառնամ Երևան, կմիանամ բարքեմփին հունիսի 5-ից. ով գիտի, գուցե հասցնենք մի բան էլ ներկայացնենք (?)

E-Media և էլեկտրոնային լրատվամիջոցներ

Այսօր, 17:00, Ռադիո ՎԱՆ / FM 103.0 / ՀԱՅ ՎԵԲԵՐ ռադիո նախագծի ուղիղ եթերում` էլեկտրոնային լրատվամիջոցներ & e-media-ն Հայաստանում: Հաղորդման հյուրն է լինելու A1+ լրատվական կայքի ներկայացուցիչ Սուսաննա Օհանջանյանը:

Radio Van. «Հայ Վեբեր» եթերում… 10-րդ ուղիղ եթեր

«Հայ Վեբեր» 10-րդ ուղիղ եթեր, Ռադիո Վան, FM 103.0
Ապրիլի 30-ին «Հայ Վեբերն» արդեն 10-րդ անգամ ուղիղ եթերում էր: 10-րդ հաղորդումը նվիրված էր հայկական զբոսաշրջության և ինտերնետի փոխինտեգրվածությանը, և հաղորդման հյուրն էր «Ադվենտուր» զբոսաշրջային գործակալության տնօրեն Հասմիկ Անտոնյանը:

Kourtney & Kim Kardashians on Twitter about Armenian genocide

Երեկ Twitter-ում մեկը մյուսի հետևից ականատես եղա գործողությունների, որոնք արվում էին երեք Քարդաշյանների կողմից. հայերի ցեղասպանության մասին ինֆորմացիայի տարածում և թվիթերյան թրենդզի ֆլեշմոբային ակցիա: Նախ, արդեն վաղ առավոտյան Քորթնի Քարդաշյանը (Kourtney Kardashyan)-ը (http://twitter.com/KourtneyKardash) իր հետևորդներին (թվով 1,004,182) խնդրում էր աղոթել այսօր հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար…
Իսկ Քորթնիի կողմից արված այդ գրառումը վերաթվիթել էին (ReTweet) [...]

Հայկական սոցիալական ցանցերի մասին. Մաքսլիբերթի

Վերջին տարիներին աշխարհում մեծ տարածում գտած սոցիալական ցանցերը լայն տարածում են գտել նաեւ Հայաստանում: Մեզ մոտ հիմնականում օգտվում են Одноклассники, Vkontakte, Facebook եւ MySpace ցանցերից: Վերջիններիս զուգահեռ կան նաեւ հայկական սոցիալական ցանցեր, որոնք օգտատերերի թվով զիջում են արտասահմանյաններին:
հաղորդման ձայնագրությունը և անոնսը…

SEO / որոնողական օպտիմիզացիան Հայաստանում

Որոնողական համակարգեր, որոնողական օպտիմիզացիա. Համաշխարհային ինֆորմացիայի շարժիչ ուժեր:
Վերջին շրջանում նոր-նոր ականատես ենք լինում ներքին` հայկական որոնողական օպտիմիզացիա երևույթի ի հայտ գալուն. Հայաստանում կազմակերպությունները, որոնք ունեն ինտերնետային կայք և որոնց պոտենցիալ շուկան ընդարձակ մասշտաբների է հասնում, սկսում են իրագործել ինտերնետային հսկայածավալ հնարավորությունները` նոր հաճախորդների ներգրավման համար:
Որոնողական օպտիմիզացիայի առավելությունները ակնհայտ են եղել դեռ վաղուց. այն համեմատորեն բավականին [...]

Արևելաևրոպական սոցիալական ցանցեր

Սոցիալական ցանցերի պոպուլյարությունը Արևելյան Եվրոպայում

J’son and Partners Consulting ընկերությունը կատարելով վիճակագրական հետազոտություններ նախկին սոցիալիստական լագերի երկրներում, ներկայացրել է վիճակագրական տվյալներ, որը ցույց է տալիս, թե նախկին սոց. լագերի երկրներում` ԱՊՀ-ում և արևելյան Եվրոպական երկրներում որ սոցիալական ցանցերն են ամենա հանրահայտը:

Ըստ վիճակագրության` տեսանելի է, որ ԱՊՀ երկրներում մեծամասամբ օգտվում են ռուսական սոցիալական ցանցերից` ВКонтакте.ру, Одноклассники, МойМир@Mail.ru, LiveInternet…
Ռուսաստանում սոցիալական ցանցերի առաջին [...]