Հայոց պատմության ո’չ գրքերում և ո’չ էլ գրքերից դուրս ես չեմ հիշում այնպիսի մի դեպք, երբ Հայաստանից դուրս տեղի ունենա այնպիսի իրադարձություն, որն իրականում բխում է հայ ազգի և Հայք երկրի շահերից… Մինչև վերջին պահն էլ ես չէի հավատում, որ Ֆրանսիայում վերջապես տեղի կունենա այն, ինչը կարող է բեկումնային լինել և շատ փոփոխություններ բերել պատմության մեջ…
Բայց դա տեղի ունեցավ. Ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի վերին պալատի` սենատի կողմից… Արդարությունը երբեմն իրոք ուժ ունենում է, որքան էլ որ նավթն ու այլ կեղտոտ քաղաքական թանկարժեք փուչիկներ կան աշխարհում: Վիվա Ֆրանս – այս արտահայտությունն, ինձ թվում է դեռ տարիներ անց էլ կլսենք հայերի շուրթերից, քանի որ այսօր տեղի ունեցածն այս պահին այնքան էլ կարևոր չէ, որքան այն վաղն է կարևոր լինելու:
Այս տեսանյութում Google WebSpam բաժնի ղեկավար Մեթ Քաթսը (Matt Cutts) խոսքն ուղղում է որոնողական համակարգերում առաջխաղացում (SEO) իրականացնող անձանց, որոնց խորհուրդ է տալիս այս տեսանյութը տրամադրել նաև իրենց ղեկավարներին և պատվիրատուներին` հիշեցնելով որ որոնողական համակարգերում այնքան էլ կարևոր չէ, թե Դուք 5-րդ հորիզոնականում եք, թե 8-րդ, կարևորն այլ է…
Ասում են, որ այս ամռանը Facebook սոցիալական ցանցի «բնակչության» թիվը կկազմի 1 միլիարդ մարդ: Հենց նոր էլ իմացա, որ Twitter-ում 1 րոպեում գրանցում են 11 նոր հաշվեհամարներ, և նրա «բնակիչների» թիվը փետրվարին կկազմի 500 միլիոն: Կարդալ ամբողջությամբ >>
Վերջին շրջանում հաճախակի են տարածվում նորություններ այն մասին, որ նախկինում համաշխարհային հռչակ ունեցող և համարյա թե բոլորիս հայտնի որոշ բրենդներ կամ գտնվում են շատ վատ վիճակում, կամ էլ արդեն սնանկանում են:
Nokia ընկերությունը, որը ժամանակին մի քանի ստրատեգիական սխալներ թույլ տվեց, այսօր գտնվում է գրեթե անելանելի վիճակում և շատերն արդեն խոսում են Nokia-ի կորստի մասին: Չնայած, որ բջջային հեռախոսների նախկին առաջատարն այսօր էլ փորձում է վերականգնել իր դերը` փնտրելով նոր լուծումներ բջջային հեռախոսների շուկայում: Սակայն այդ ամենն արդեն հիշեցնում է հոգեվարգ, որն, առհասարակ, ավելի է արագացնում սուբյեկտի մահվան գործընթացը: Կարդալ ամբողջությամբ >>
2011թ. դեկտեմբերի վերջին աշխարհում գրանցված դոմեյանյին անվանումների թիվը հասել է 220 միլիոնի: 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ, դոմեյնների թիվն ավելացել է 8.9%-ով:
.com և .net դոմեյնային զոնաներում գրանցված անվանումների թիվը անցնում է 112 միլիոնը: Երկորդային դոմեյնային զոնաներում ամենից շատ անվանումներ գրանցված են .net, .uk, .com, .org, .info, .ru, .eu, .tk, .nl զոնաներում, որտեղ գրանցված դոմեյնների ընդհանուր թիվը կազմում է ամբողջ աշխարհում գրանցված դոմեյնային անվանումների թվի 60%-ը: Ամբողջ աշխարհում այս պահին գոյություն ունեն 240 ազգային դոմեյնային զոնաներ: Կարդալ ամբողջությամբ >>
Այնպես է դասավորվել, որ այս դարում ամենա հանրահայտ ինտերնետային ռեսռւրսներն ունեն այնպիսի անվանումներ, որոնք եթե ստեղծված լինեին ի սկզբանե հայերի կողմից և նույն տրամաբանությամբ, ապա կստանայինք բավականին հետաքրքիր պատկեր. կբեերեմ մի քանի օրինակներ, իսկ շարքը կարող եք ինքներդ շարունակել, քանի որ ես հազիվ թե բոլոր անվանումներին կարողանամ անդրադառնալ…
Քարտեզների մասին բազմիցս եմ անդրադարձել, որոնցում մեծամասամբ իմ հիասթափություններն եմ արտահայտել ինչպես հայկական ռեսուրսներում, այնպես էլ արտասահմանյան ռեսուրսներում կիրառված քարտեզների վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ճշգրիտ քարտեզներին անդրադարձել եմ արդեն:
Real map of Transcaucasus countries:
Իսկ հիմա ցանկանում եմ տեղեկացնել Անդրկովկասյան երկրների ճշգրիտ քարտեզների մասին, որոնք կարելի է ներբեռնել ամենատարբեր ֆորմատներով` JPG, EPS, CDR, SVG, PNG, AI. Կարդալ ամբողջությամբ >>
Արդեն խոսվել էր SoundLift տրանսային լեյբլի Yerevan ալբոմի մասին: …Եվ ահա այն արդեն հասանելի է, բայց դեռ միայն վճարովի տարբերակով: Համենայն դեպս, ես չկարողացա գտնել downloadable այնպիսի ռեսուրս, որտեղ տեղադրված և ջնջված չլինեին SoundLift – Yerevan ալբոմի ֆայլերը :) Երևում է, որ Abora recordings ստուդիան խստիվ հետևում է ցանցին :))
Ամեն դեպքում, YouTube-ում արդեն կան SoundLift – Yerevan 2011թ. ալբոմի որոշ թրեքեր. Կարդալ ամբողջությամբ >>
Այսօր ամբող համացանցն ու հեռախոսասեր-ինտերնետասեր հասարակությունը խոսում է Google-ի նոր` 4-րդ սերնդի Android օպերացիոն համակարգի և նոր Samsung Galaxy Nexus սմարթֆոնի մասին:
Ահա այն` Introducing Galaxy Nexus. Simple, beautiful, beyond smart
Արդեն որքան ժամանակ է, ունենալով որոնողական առաջխաղացման և ինտերնետ-գովազդային աշխատանքներ իրականացնելու փորձ, նկատել եմ մի հետաքրքիր փաստ. հայկական բիզնես-միջավայրում գործարարները մեծամասամբ դիմում են ինտերնետ-գովազդային կամ որոնողական առաջխաղացման ծառայությունների օգնությանը այն դեպքում, երբ բիզնեսն արդեն գտնվում է ծայրահեղ վատ, անհույս, կարելի է ասել «հոգին տալուց հինգ պակաս» վիճակում…
Փաստերը ստիպում եմ մտածել, որ հայ գործարարների մեծ մասը, փորձելով կամ չփորձելով բոլոր տեսակի մարքետինգային-գովազդային հնարքները և հասնելով կատարյալ մեռյալ վիճակի, նոր մտածում են դիմել այլ` «կորած-մոլորված» գովազդային տարբերակներին, որոնցից էլ համապատասխանաբար` ինտերնետ-գովազդին (հիմնականում facebook-ում, երբեմն նաև` հայկական կայքերում բաններների տեսքով), կամ SEO-ին` որոնողական առաջխաղացմանը… Կարդալ ամբողջությամբ >>